300 000 աշխատատեղերից մեկը կտանք Փաշինյանին՝ թմբուկ նվագելը. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
27/04/2026 20:12

300 000 աշխատատեղերից մեկը կտանք Փաշինյանին՝ թմբուկ նվագելը. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)

Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին չի զարմացնում այն փաստը, որ Հայաստանի գործող իշխանությունը՝ Փաշինյանի ղեկավարությամբ, որևէ կերպ չի արձագանքում  Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացմանը՝ Ադրբեջանի կողմից։

«Շեֆից շատ է վախենում (Փաշինյանը-խմբ.)։ Բա որ Ալիևը ջղայնանա՞ հանկարծ»,- հեգնանքով նշել է Սամվել Կարապետյանը։

«Փաշինյանի համար, որն իր խմբակով հարձակվում է Էջմիածնի վրա, ի՞նչ նշանակություն ունի, թե Արցախում հարյուրավոր եկեղեցիներ կքանդվե՞ն, թե՞ ոչ»,- հավելել է Սամվել Կարապետյանը։

Նա նշել է նաև, թե ինչ վտանգներ են սպասվում, եթե Փաշինյանը Հայաստանում մնա իշխանության։

«Սյունիքը կորցնելու վտանգն եմ տեսնում, Սևանը՝ «Գյոյչա» դառնալու վտանգն եմ տեսնում, Հայաստանի թրքացման վտանգն եմ տեսնում»,- ասել է Կարապետյանը։

Այնուհանդերձ, նա հորդորել է չանհանգստանալ, քանի որ Փաշինյանը վարչապետի պաշտոնում չի մնա։

«Մենք 300 000 աշխատատեղ ենք ստեղծելու, մեկն էլ թողնելու ենք Փաշինյանի համար՝ թմբուկ նվագելը»,- ասել է Կարապետյանը։