.png)
Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել
Ռուսական կողմը պատրաստ է միջնորդի դեր կատարել Իրանում հակամարտությունը լուծելու և Մերձավոր Արևելքում երաշխավորված խաղաղություն հաստատելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ցանկացած բարի ծառայություն, ցանկացած միջնորդական ծառայություն, որը ընդունելի կլինի կողմերի համար։ Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ՝ ապահովելու համար, որ վերջապես խաղաղություն հաստատվի, երաշխավորված խաղաղություն լինի, և որ ռազմական գործողությունների վերսկսում չլինի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կարող է Մոսկվան օգնել Իրանի խնդրի կարգավորման շուրջ ապագա բանակցություններին։