.jpg)
«Կառավարությունը ձևավորում է առաջին տեղն զբաղեցրած ուժը. վստահ ենք, որ այդ ուժը մենք ենք լինելու». Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժերի հայտարարությունների առնչությամբ. նրանք պատրաստակամություն էին հայտնել աջակցել ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությանը։
«Երկուսն էլ շատ կոռեկտ հայտարարություններ են արել. միջազգայնորեն ընդունված փաստ է, որ կառավարությունը ձևավորում է առաջին տեղն զբաղեցրած ուժը։ Քանի որ մենք վստահ ենք, որ այդ ուժը մենք ենք լինելու, դրա համար շատ շուտով իրենք այդ հնարավորությունը կունենան՝ պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուին»,- ասել է Սամվել Կարապետյանը։