Միջադեպը եղել է երկու ուղևորների միջև, երբ, ամենայն հավանականությամբ, առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ. պարզաբանում
27/04/2026 12:12

Միջադեպը եղել է երկու ուղևորների միջև, երբ, ամենայն հավանականությամբ, առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ. պարզաբանում

Ի պատասխան «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը» գրառման՝ միջադեպը եղել է երկու ուղևորների միջև, երբ ամենայն հավանականությամբ առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ, այդ թվում՝ ձեռքը մեկնել է մեկ այլ՝ մանկահասակ երեխայի ուղղությամբ, ինչից վերջինս վախեցել է և սկսել գոռալ, այս մասին պարզաբանում է տարածել «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ն։

«Տեսանյութը արվել է հենց այդ պահին, և երևում է լուռ նստած վարորդը։

Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ․ կոչ ենք անում զերծ մնալ անհարկի շահարկումներից»,-նշված է պարզաբանման մեջ։

Միջադեպը եղել է երկու ուղևորների միջև, երբ, ամենայն հավանականությամբ, առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ. պարզաբանում