Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերի է՝ Եվրոպայում
27/04/2026 21:32

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերի է՝ Եվրոպայում

Ապրիլի 27-ից մայիսի 16-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Իսպանիայի հեղինակավոր համերգասրահներում:

Նվագախմբի հետ հանդես կգան ջութակահարներ Օգյուստեն Դյումեյը, Սերգեյ Խաչատրյանը, դաշնակահարուհի Եվա Գևորգյանը, իտալացի թավջութակահար Էտտորե Պագանոն, դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը (Հայաստան), Պիեռ Կառլո Օրիցիոն (Իտալիա) և Բենջամին Ցվիկը (Շվեյցարիա):

Կհնչեն դասական երաժշտության գլուխգործոցներ՝ Դմիտրի Շոստակովիչի, Գուստավ Մալերի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի,  Մաքս Բրուխի,  Յոհաննես Բրամսի, Պյոտոր Չայկովսկու, Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները, հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետներից:  

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերի է՝ Եվրոպայում