Պետության գաղափարի հակառակորդները հիմա հրապարակ են նետվել, այդ մարդիկ նորից պետք է մարգինալացվեն. Կարպիս Փաշոյան (Տեսանյութ)
28/04/2026 14:06

Պետության գաղափարի հակառակորդները հիմա հրապարակ են նետվել, այդ մարդիկ նորից պետք է մարգինալացվեն. Կարպիս Փաշոյան (Տեսանյութ)

Մեզ համերաշխության մոդել է պետք՝  հաշտեցնել անցյալը, ներկան, ապագան։ Եթե մենք ապագա սերունդներին ժառանգություն ենք թողնում միջանցքով, մահացած բովանդակությամբ Հայաստան, մենք չենք կարող ինքներս մեզ հետ հաշտ լինել, առանց այն էլ մեր պատմությունը հեղափոխական խզումների, անդունդների պատմություն է, հիմա մի նոր անդունդ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Կարպիս Փաշոյանը։ 

«Ստեղծվում է նոր երկիր, նոր բնակչությամբ՝ ոչնչացնելով հինը, ինչը ճանապարհ չէ, ես մարդկանց ասում եմ՝ Ցեղասպանության հարցը մոռանալով դուք լավ չեք ապրելու, Ցեղասպանության հիշողությունը մեր ազգի նոր վերածննդի հիմքը պետք է դառնա։

Ես երբ խոսում եմ համերաշխության մասին, ամենևին չի նշանակում, որ նկատի ունեմ լղոզված համերաշխություն, մեխանիկական միասնությունը մերժելի է, որովհետև Հայաստանում կան մարդիկ և ուժեր, որոնց հետ չես կարող հաշտ լինել և ոչ էլ պետք է։ Հայաստանի պետական և ազգային արժեքները մերժող տարրերին պետք է մարգինալացնել, մինչև Նիկոլ Փաշինյանի գալը Հայաստանում եղել են մարդիկ, որ Ղարաբաղյան շարժմանը լուրջ չեն վերաբերվել, չեն արժևորել հաղթանակը, բայց այդ մարդկանց մենք չէինք տեսնում, որովհետև մարգինալացած էին, հիմա նորից պետք է մարգինալացվեն։ Պետության գաղափարի հակառակորդները հիմա հրապարակ են նետվել և կրծում են պետության հիմքերը, այդ մարդիկ նորից պետք է մարգինալացվեն»։

Պետության գաղափարի հակառակորդները հիմա հրապարակ են նետվել, այդ մարդիկ նորից պետք է մարգինալացվեն. Կարպիս Փաշոյան (Տեսանյութ)