Շուտով Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը. Իվետա Տոնոյան
28/04/2026 17:43

Շուտով Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը. Իվետա Տոնոյան

Շատ շուտով՝ առաջիկա օրերին, Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը,  այս մասին ԲՀԿ նախընտրական ծրագիրը ներկայացնելիսլրագրողի հարցին ի պատասխան ասաց Իվետա Տոնոյանը՝ այդպես էլ փակագծեր չբացելով վարչապետի թեկնածուի վերաբերյալ:

Նա միայն պնդեց, որ պատեհ պահին այդ մասին ԲՀԿ առաջնորդը կհայտարարի:

«Շտապելու հարց չունենք, հարմար պահին կհնչեցնենք վարչապետի թեկնածուի անունը»,  ասաց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

 Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ ԲՀԿ-ն վարչապետի 4 թեկնածու ունի, բայց որևէ մեկի անունը չէր հանրայնացրել: