Ռուսաստանում արգելել են Հայաստանից հանքային ջրի խմբաքանակի վաճառքը
28/04/2026 10:50

Ռուսաստանում արգելել են Հայաստանից հանքային ջրի խմբաքանակի վաճառքը

«Честный знак» մակնշման պետական համակարգը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը թե՛ օֆլայն, թե՛ առցանց խանութներում։

Ինչպես РБК-ին հայտնել է Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (մակնշման օպերատոր) գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը, շրջանառության մեջ եղել է 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգումների ավարտը։

Շրջանառության դադարեցման առիթ է հանդիսացել «Ռոսպոտրեբնադզորի» նամակը, որտեղ գերատեսչությունը մատնանշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին ու առողջությանը հնարավոր վնաս պատճառելու դեպքերը կանխելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտությունը։ Որպես արգելափակման պատճառ նշվում են «պարտադիր պահանջների խախտումները»։

Արգելքի տակ է հայտնվել 2026 թվականի փետրվարի 17-ի և մարտի 5-ի արտադրության արտադրանքը։ Յուսուպովը հայտնել է, թե «մինչև ստուգումների ավարտը այն չի հայտնվի սպառողների ձեռքում»։