Լոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերել են մայրաքաղաքում
28/04/2026 13:09

Լոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերել են մայրաքաղաքում

Հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տվյալը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 22-ին։ Ժամը 10:45-ին Ստեփանավանի բնակիչ 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց Երևանի Մարգարյան փողոցում և տեղափոխվեց մարզային վարչություն։

2024 թվականի սեպտեմբերից նա հետախուզվում էր խոշոր չափերով ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։