.jpg)
28/04/2026 16:22
Հրդեհ՝ Մոսկվայի հյուսիսում կառուցվող շենքում. 7 մարդ զոհվել է
Մոսկվայի հյուսիսում կառուցվող շենքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 7 մարդ զոհվել է։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ 1,4 հազար քառակուսի մետր տարածքում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է:
Հրդեհը բռնկվել է կառուցվող շենքի երկրորդ և երրորդ հարկերում։
Նշվում է, որ տեղի ունեցածի հանգամանքները գտնվում են դատախազության վերահսկողության ներքո։