Վաղը Երևանում մի շարք փողոցներ փակ են լինելու
28/04/2026 11:41

Վաղը Երևանում մի շարք փողոցներ փակ են լինելու

Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 29-ին՝ ժամը 14:00-ից 17:30-ը, կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը։

Փակ են լինելու Ամիրյան-Զաքյան, Արամի-Աբովյան, Արամի- Նալբանդյան, Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան խաչմերուկները, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցը (Դեղատան փողոցից սկսած), հայտնում է ԿԳՄՍՆ–ն: