Երեսպաշտ չլինել և կանգնել հանուն ժողովրդավարության. Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
29/04/2026 13:33

Երեսպաշտ չլինել և կանգնել հանուն ժողովրդավարության. Արմեն Աշոտյան (Տեսանյութ)

Օրեր առաջ եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ տարբեր հայկական կառույցներին առաջարկեցինք միասնական կոչով դիմել ԵՄ ղեկավարությանը, այս մասին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«20-22 տարի է՝ այս գործի մեջ եմ, չեմ հիշում դեպք, որ այսքան գաղափարական տարաձայնություններ ունեցող հայկական կուսակցություններ, որոնք ՀՀ-ի ներսում տարիներով իրար հետ դժվարությամբ են լեզու գտել, միավորվեն և միասին հանդես գան, միացնեն իրենց ձայնը հանուն արժեքների, հանուն մեր քաղաքացիների, հայրենիքի»,-ասաց Աշոտյանը։

«Վստահ եմ` Երևանում այդ օրերին (մայիսի 4-5–ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովն է կայանալու) լինելու են բազում ակցիաներ, բայց նաև վստահ եմ, որ իշխանությունը փակելու է բոլոր հնարավոր ֆիզիկական մուտքերը։ Ուզում եմ շեշտել՝ այս ակցիան արժեքային է, ազատության, արդարության և մարդու իրավունքների համար է, որևէ մեկի մտքով չանցնի, որ մեր ակցիաները հակաեվրոպական են։ Ո՛չ, սա է իրական եվրոպական արժեքների համար պայքարը։ Մենք կոչ ենք անում վերջ տալ երկակի ստանդարտներին, երեսպաշտ չլինել և կանգնել հանուն ժողովրդավարության»,–հավելեց ՀՀԿ փոխնախագահը։

Նա հավելեց՝ այսօր Եվրամիության առաքելության ղեկավարին՝ Վասիլիս Մարագոսին հանձնվում է նամակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Երեսպաշտ չլինել և կանգնել հանուն ժողովրդավարության. Արմեն Աշոտյան (Տեսանյութ)