Իրանի 36-ամյա քաղաքացու դին հայտնաբերվել է Դավթաշենի կամրջի տակ. Shamshyan.com
29/04/2026 20:22

Իրանի 36-ամյա քաղաքացու դին հայտնաբերվել է Դավթաշենի կամրջի տակ. Shamshyan.com

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են երիտասարդ տղամարդու դի։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 36 տարեկան է, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի։
 

Իրանի 36-ամյա քաղաքացու դին հայտնաբերվել է Դավթաշենի կամրջի տակ. Shamshyan.com