Ծխախոտի և նիկոտինային արտադրանքների օգտագործումը լուրջ ռիսկեր են պարունակում առողջության համար
29/04/2026 10:33

Ծխախոտի և նիկոտինային արտադրանքների օգտագործումը լուրջ ռիսկեր են պարունակում առողջության համար

Ծխախոտի և նիկոտինային արտադրանքների օգտագործումը լուրջ ռիսկեր են պարունակում առողջության համար՝ առաջացնելով կախվածություն, ազդում սրտանոթային, շնչառական և այլ համակարգերի վրա, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Նիկոտինային կախվածության հնարավոր նշաններ են՝

• ծխելու կամ վեյփ օգտագործելու անհրաժեշտություն արթնանալուց կարճ ժամանակ անց,

• կենտրոնանալու դժվարություն նիկոտինի բացակայության պայմաններում,

• նիկոտինի օգտագործում սթրեսային իրավիճակներում:

Նիկոտինի բացակայության դեպքում կարող են առաջանալ՝

• դյուրագրգռություն, անհանգստություն,

• կենտրոնացման դժվարություն,

• քնի խանգարումներ,

• գլխացավ,

• կրկին ծխելու ուժեղ ցանկություն:

Այս ախտանիշները կարող են լինել ինտենսիվ, սակայն ունեն ժամանակավոր բնույթ և աստիճանաբար նվազում են։

Երբ փորձում եք հրաժարվել նիկոտինից, կարող են օգնել հետևյալ քայլեր`

• փորձեք մի քանի րոպեով հետաձգել ծխելու ցանկությունը․ հաճախ այն աստիճանաբար թուլանում է,

• կիրառեք շնչառական վարժություններ. կատարեք 8–10 խորը շունչ՝ օրգանիզմը հանգստացնելու և լարվածությունը նվազեցնելու նպատակով,

• զբաղվեք թեթև ֆիզիկական ակտիվությամբ (քայլք, վազք, նույնիսկ կարճ զբոսանք),

• փորձեք շեղել ուշադրությունը՝ ընթերցանությամբ, երաժշտություն լսելով կամ ընկերների հետ զրուցելով,

• օգտագործեք առողջ խորտիկներ (օրինակ՝ միրգ),

• ձեր որոշման մասին խոսեք ընտանիքի անդամների կամ ընկերների հետ․ աջակցությունը կարևոր է։

• հեռացրեք ծխելը հիշեցնող իրերը և խթանիչ գործոնները:

Եթե զգում եք, որ դժվարանում եք ինքնուրույն դադարեցնել ծխախոտի օգտագործումը`

Զանգահարե՛ք ծխելը դադարեցնելու ԹԵԺ ԳԻԾ` 060 44 00 01:

Խորհրդատվությունն անվճար է և գաղտնի։

Նիկոտինից հրաժարվելը կարևոր ներդրում է Ձեր և Ձեր շրջապատի առողջության մեջ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ծխախոտի և նիկոտինային արտադրանքների օգտագործումը լուրջ ռիսկեր են պարունակում առողջության համար