.png)
Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը շրջվել է, տուժածների մեջ հղի կին կա
Այսօր խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Սիս-Սիփանիկ ավտոճանապարհին Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վնասվել է նաև գազատար խողովակը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տուժած ավտոբուսի 6 ուղևոր տեղում առաջին բուժօգնություն են ստացել, որոնցից մեկը՝ հղի կին, տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։