Որոշակի պայմանների դեպքում TRIPP նախագիծը խաղաղության ապահովման իրական պայմանագիր է. Թաթոյան
29/04/2026 12:59

Որոշակի պայմանների դեպքում TRIPP նախագիծը խաղաղության ապահովման իրական պայմանագիր է. Թաթոյան

Հայաստանի համար խաղաղություն ապահովող պայմանագիրն այսօր իրականում TRIPP-ն է, հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

«TRIPP-ի իրագործումը հնարավոր է միայն մի քանի պայմանների դեպքում․ երբ տեղի ունենա Հայաստանի ամբողջական ապաշրջափակում, Հայաստանից ադրբեջանական զինված ուժերը դուրս գան, այսինքն՝ դեօկուպացվի»,- նշել է Թաթոյանը։ 

Նրա խոսքով՝ նշված պահանջների չկատարելու դեպքքում TRIPP-ի իրագործումը հնարավոր չէ։ 

«Մենք բանակցելու ենք ամերիկյան իշխանությունների հետ, այդ թվում՝ Թրամփի հետ։ Այլ ոչ թե այսօրվա իշխանության նման, որը թաքցնում և «մսխում է» ամերիկյան ամբողջ միջնորդությունը, այդ թվում՝ հլու-հնազանդ կատարում է ադրբեջանական պահանջները՝ ամերիկյան միջնորդությունը ու հեղինակությունը հեղինակազրկելով»,- ասել է Թաթոյանը։ 

Որոշակի պայմանների դեպքում TRIPP նախագիծը խաղաղության ապահովման իրական պայմանագիր է. Թաթոյան