.jpg)
Ադրբեջանի փոխվարչապետի այցը Հայաստան շատ կարևոր իրադարձություն է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «շատ կարևոր» իրադարձություն է համարում Ադրբեջանի փոխվարչապետի այցը Հայաստան։
«Երկու երկրների փոխվարչապետների փոխադարձ այցերը համարում եմ պատմական՝ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, շատ ուրախ եմ, որ եկանք այս հանգրվանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, խաղաղությունն էլ գնալով ուժեղանա։
«Պետք է հաստատվեն բնականոն, երկարաժամկետում՝ բարիդրացիական հարաբերություններ»,- ընդգծեց նա։