.jpg)
30/04/2026 21:32
«Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում». Ուղերձներ՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տարբեր երկրներից, մարզական հեղինակավոր կառույցներից ու ֆեդերացիաներից շարունակում է շնորհավորանքներ ստանալ Եվրասիական մարզական համագործակցության միության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Մարզական հեղինակավոր միջազգային կառույցների ներկայացուցիչները վստահ են՝ նոր ձևաչափով գործակցությունը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ արդյունավետ է լինելու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում: