«Հրապարակ». ԱԱԾ-ում բացված արցախցիների ստորաբաժանման միջոցով էլ վերահսկում են արցախցի գործիչների շարժը
30/04/2026 08:21

«Հրապարակ». ԱԱԾ-ում բացված արցախցիների ստորաբաժանման միջոցով էլ վերահսկում են արցախցի գործիչների շարժը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ մարմնից ստացված տեղեկատվությամբ, դեռևս 2023 թվականին` Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում, այսպես կոչված, արցախցիների ստորաբաժանում է բացվել, որտեղ աշխատանքի են տեղավորվել Արցախի անվտանգության ծառայությունում աշխատած և Հայաստան եկած պաշտոնյաները: 

Ասում են՝ հենց նրանց միջոցով էլ վերահսկում են արցախցի գործիչների և, առհասարակ, արցախցիների շարժերը, նրանք են տեղեկատվություն փոխանցում իշխանություններին, թե ինչ է կատարվում արցախյան շրջանակներում: Կանդազի գործում էլ է նման ներգրավվածություն եղել` հավաքագրել են բոլոր նրանց, ովքեր կարող էին հնարավոր շփումներ ունենալ Արթուր Ավետիսյանի՝ Կանդազի գործով»։

«Հրապարակ». ԱԱԾ-ում բացված արցախցիների ստորաբաժանման միջոցով էլ վերահսկում են արցախցի գործիչների շարժը