.jpg)
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Ապրիլի 30-ին, ժամը 11։01-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Կիևյան կամրջի ճաղավանդակը և ցանկանում է ցած նետվել, հայտնում են ոստիկանությունից։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը։
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին»,-նշված է հաղորդագրության մեջ։