Պատահար՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղում. բետոնախառնիչը շրջվել է
30/04/2026 19:50

Պատահար՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղում. բետոնախառնիչը շրջվել է

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը  «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին, Աշտարակ-Ագարակ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և օգնել, որ վերամբարձ կռունկի օգնությամբ բեռնատարը ուղղեն։

Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում։
 

Պատահար՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղում. բետոնախառնիչը շրջվել է