Վերին Լարսով մինչև շաբաթ օրը ՀՀ այնքան մեքենա է գալու, որ հեղուկ գազի գները կիջնեն. Պապոյան (Տեսանյութ)
30/04/2026 13:58

Վերին Լարսով մինչև շաբաթ օրը ՀՀ այնքան մեքենա է գալու, որ հեղուկ գազի գները կիջնեն. Պապոյան (Տեսանյութ)

Հայաստանում հեղուկ գազ չկար 2 հիմնական պատճառով՝ Իրանի հետ կապված իրադրությունը և Վերին Լարսը, հիմա Լարսը արդեն բաց է, այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

Նախարարը հայտնեց, որ երեկ ավելի շատ գազով բեռնված ավտոմեքենաներ են եկել, իսկ այսօր և վաղը տասնյակ մեքենաներ կմտնեն: 

«Կարծում եմ, որ արդեն ուրբաթ կամ շաբաթ օրվա դրությամբ Հայաստան կմտնի այնքան գազ, որ գներն էական կիջնեն»,-նշեց  Պապոյանը:

Վերին Լարսով մինչև շաբաթ օրը ՀՀ այնքան մեքենա է գալու, որ հեղուկ գազի գները կիջնեն. Պապոյան (Տեսանյութ)