.png)
«Մեր նպատակը հակազգային վարչախմբին իշխանազրկելն է». Ավետիք Չալաբյանը՝ «Հայաքվեի» և «Ուժեղ Հայաստանի» համագործակցության մասին (Տեսանյութ)
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ համագործակցության նպատակներին։
Հիշեցնենք՝ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Ուժեղ Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել։
Ավետիք Չալաբյանը նշել է՝ նախատեսում են համատեղել քարոզչական կարողությունները, ինչպես նաև ընտրությունների օրինականության վերահսկողությունը։
«Ապահովելու ենք մեր ընտրողների համար լավագույն հնարավորությունը՝ ընտրությունների միջոցով իշխանությունից հեռացնելու գործող վարչակարգը։ Սա մեր հիմնական նպատակն է և մեր համագործակցության առանցքային մեխը։
Այն քաղաքական ծրագիրը, որը մենք արդեն մշակել ենք և մասամբ ներկայացրել ենք հանրությանը և այն քաղաքական ծրագիրը, որն «Ուժեղ Հայաստանն» է մշակել և ներկայացնում հանրությանը, այդ ծրագրերի միջև գտնելու ենք ոսկե միջինը, որը հնարավորություն կտա ընդհանուր թեզերով և ծրագրով ներկայանալ մեր ընտրողներին»,-ասել է Չալաբյանը։
Նա հավելել է՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ «Հայաքվե»-ին միավորում է նաև գործող հակազգային, օտար և թշնամական շահեր պաշտպանող վարչախմբին իշխանազրկելու նպատակը՝ օրինական ճանապարհով։
«Մեր հիմնական նպատակն այն է, որ ընտրությունների արդյունքում այս վարչախումբը հեռանա և նպաստենք նոր, ագզային իշխանության ձևավորմանը»,- ասել է Ավետիք Չալաբյանը։