Կենդանաբանական այգուց հերքում են՝ զեբրը չի փախել, «փախած զեբրը» ներկված ավանակ էր
01/05/2026 10:04

Կենդանաբանական այգուց հերքում են՝ զեբրը չի փախել, «փախած զեբրը» ներկված ավանակ էր

Կենդանաբանական այգու զեբրը չի փախել վանդակից, հայտնում են Կենդանաբանական այգուց։

«Այսօր առավոտյան լրատվականներով տարածված նյութը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։ Քաղաքացի, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում ենք, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են»,-նշված է հաղորդագրության մեջ։

Կենդանաբանական այգուց հերքում են՝ զեբրը չի փախել, «փախած զեբրը» ներկված ավանակ էր