«Հրապարակ». Քաղաքական ուժը մերժել է գործարարին, վերջինս էլ՝ այդ քաղաքական ուժին
01/05/2026 08:33

«Հրապարակ». Քաղաքական ուժը մերժել է գործարարին, վերջինս էլ՝ այդ քաղաքական ուժին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ որոշ հայաստանյան գործարարներ ակտիվորեն սպասարկում են Նիկոլ Փաշինյանի թուրք-ադրբեջանական օրակարգը և նախօրեին էլ հանդիպել են Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության անդամ գործարարների հետ, Հայաստանից դուրս գտնվող գործարարներից շատերը հասկանում են, որ այս ընտրություններն էքզիստենցիալ նշանակություն են ունենալու Հայաստանի և հայ ազգի համար, ու հանուն Փաշինյանի չվերարտադրվելու՝ պատրաստ են ամեն ինչի, անգամ մեծ գումարներ ծախսելու։ 

Մեզ պատմեցին, որ նրանցից մեկը մինչև քաղաքական ուժերի առաջադրումները, որոշ քաղաքական ոչ անցողիկ ուժերին փորձել է համոզել, բացատրել, որ իրենց մասնակցությունը միայն օգնելու է Փաշինյանին, անգամ մի ուժի մեծ գումարներ են առաջարկվել, որպեսզի հետ կանգնեն առաջադրվելու մտադրությունից, սակայն մերժվել է։ Զավեշտն այն է, որ առաջադրումից հետո այդ ուժը դիմել է նույն գործարարին՝ ընտրական ծախսերի հարցում աջակցության համար, բայց այս անգամ էլ գործարարն է մերժել»։

«Հրապարակ». Քաղաքական ուժը մերժել է գործարարին, վերջինս էլ՝ այդ քաղաքական ուժին