Ողբերգական ելքով վթար՝ Տավուշում. մեքենան 20-30 մետր բարձրությունից ընկել է, ընտանիքի անդամները հիվանդանոցում են, երեք երեխաներից մեկը մահացել է
01/05/2026 21:09

Ողբերգական ելքով վթար՝ Տավուշում. մեքենան 20-30 մետր բարձրությունից ընկել է, ընտանիքի անդամները հիվանդանոցում են, երեք երեխաներից մեկը մահացել է

Այսօր  ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում.  «Hyundai Fit» մակնիշի ավտոմեքենան Թեղուտ-Հաղարծին գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց,  մոտ 20-30 մ բարձրությունից ընկել ու հայտնվել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին։

Վթարի հետևանքով 38-ամյա Ա. Ա․-ն, 12-ամյա Ն. Թ․-ն, 3-ամյա Ս. Թ․-ն և 14-ամյա Ն. Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցի ճանապարհին 14-ամյա Ն. Թ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ 38-ամյա Ա. Ա․-ին այժմ տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

 Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ականատեսները ֆոտոլրագրողին ասել են, որ տուժածներն ու մահացածը ընտանիքի անդամներ են և բնակվում են Հաղարծինում։
 

Ողբերգական ելքով վթար՝ Տավուշում. մեքենան 20-30 մետր բարձրությունից ընկել է, ընտանիքի անդամները հիվանդանոցում են, երեք երեխաներից մեկը մահացել է