.jpg)
Մեզ համար ռազմավարական կարևորության հարց է, որ արցախցիները մնան Մայր Հայաստանում. Արեգա Հովսեփյան (Տեսանյութ)
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն առաջնային է համարում արցախցիների իրավունքների հարցը, մեր կուսակցության ղեկավարը՝ Սամվել Կարապետյանը, միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարել Արցախում՝ անգամ 2020 թվականի պատերազմից հետո։ Երբ շատերն ապագա չէին տեսնում Արցախում, շատերը հեռանում էին Արցախից, բիզնեսներն էին հանում, Սամվել Կարապետյանը ներդրումներ էր կատարում, որպեսզի արցախցին մնա Արցախում, Արցախը մնա հայկական»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
«Եղավ այն ինչ եղավ, Արցախը հայաթափվեց, այսօր կա պարտված Հայաստան, կա ուժեղ Ադրբեջան։ Եթե հնարավոր լիներ այս պայմաններում Արցախում մնալու, արցախցիները կմնային, ուրեմն հնարավոր չէր Ալիևի իշխանության ներքո մնալ Արցախում։ Մենք արձանագրում ենք իրականությունը, մեզ համար ռազմավարական կարևորության հարց է, որ արցախցիները մնան Մայր Հայաստանում, մենք պետք է որպես հավաքական միավոր մնանք Մայր Հայաստանում, արժանապատիվ կյանքով ապրենք։ Մենք քննարկում ենք արցախցիների համար Երևանին մոտ բնակելի համալիր կառուցելու հարցը, որը թույլ կտա արցախցիներին պահպանել ենթամշակույթը, բարբառը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում