Մենք կտրուկ կնվազեցնենք ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար․ Թաթոյան (Տեսանյութ)
02/05/2026 13:18

Մենք կտրուկ կնվազեցնենք ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար․ Թաթոյան (Տեսանյութ)

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Լճափում խոսել է գյուղի խնդիրների լուծումների մասին․ «Մենք կտրուկ կնվազեցնենք ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար՝ կես հեկտար՝ 500 դրամ, մեկ հեկտար՝ 1000 դրամ։

Սա պետք է լինի, որովհետև եթե մենք ջուրը չէժանացնենք, մյուս արդյունքները չենք ստանա։ Ջուրը պետք է տաս գյուղացուն, որ ինքը չարչարվի և բերքը ստանա»,-ասել է Թաթոյանը։

Նա հավելել է՝ գյուղացին և գյուղատնտեսությունը մեր երկրի անվտանգության կարևոր մասն են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մենք կտրուկ կնվազեցնենք ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար․ Թաթոյան (Տեսանյութ)