«Բաթումիի օրինակն արդեն կա»․ Կարապետյանը՝ ադրբեջանցիների վերաբնակեցման ռիսկերի մասին (Տեսանյութ)
02/05/2026 13:36

«Բաթումիի օրինակն արդեն կա»․ Կարապետյանը՝ ադրբեջանցիների վերաբնակեցման ռիսկերի մասին (Տեսանյութ)

Եթե Ալիևին և Նիկոլ Փաշինյանին հաջողվի Հայաստանում վերաբնակեցնել 300 000 ադրբեջանցու, հաջորդելու են քայլեր, գնելու են հողեր, կառուցելու են գործարաններ, որտեղ աշխատելու են ադրբեջանցիներ, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Մենք այդպիսի օրինակ ունենք հարևան Վրաստանում, Սահակաշվիլու սխալների հաշվին, Բաթումին նմանվել է թուրք-ադրբեջանական անկլավի»,-ասել է Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կարելի է վստահել Ադրբեջանի գործարարներին և թույլ տալ, որ ներդրումներ անեն Հայաստանում։

«Բաթումիի օրինակն արդեն կա»․ Կարապետյանը՝ ադրբեջանցիների վերաբնակեցման ռիսկերի մասին (Տեսանյութ)