«Ոչ, ես Կիև չեմ գնա»․ Չեխիայի վարչապետը Զելենսկու հետ կհանդիպի Երևանում․ միջազգային ԶԼՄ-ներ
02/05/2026 15:37

«Ոչ, ես Կիև չեմ գնա»․ Չեխիայի վարչապետը Զելենսկու հետ կհանդիպի Երևանում․ միջազգային ԶԼՄ-ներ

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կիրակի օրը Հայաստանում կարճատև բանակցություններ կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, այս մասին գրում են մի շարք միջազգային ԶԼՄ-ներ։

Բաբիշը չի նշել բանակցությունների թեման։ Նա անձամբ կհանդիպի Զելենսկու հետ՝ Չեխիայի ներկայիս կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ։

Բաբիշը և ներկայիս կառավարական կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների մյուս ներկայացուցիչները քննադատաբար են վերաբերվել Ուկրաինային և, մասնավորապես, Զելենսկուն։

«Այնտեղ ես նաև կարճատև երկկողմ հանդիպումներ կունենամ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի, Սերբիայի վարչապետի և Մոլդովայի նախագահի հետ։ Առաջին անգամ ես նաև բանակցություններ կանցկացնեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ»,-ասել է նա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության մասին՝ Ադրբեջան, Ղազախստան և Ուզբեկստան կատարած այցից հետո։

Չեխիայի վարչապետը, սակայն, Ուկրաինա այցելելու ծրագրեր չունի։ «Ոչ, ես Կիև չեմ գնա»,-ասել է նա։

«Ոչ, ես Կիև չեմ գնա»․ Չեխիայի վարչապետը Զելենսկու հետ կհանդիպի Երևանում․ միջազգային ԶԼՄ-ներ