.jpg)
«Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը». Գլխավոր շտաբ
Իրանում համարում են, որ ԱՄՆ կարող է վերսկսել ռազմական գործողությունները, քանի որ հաստատված զինադադարը փխրուն է։
Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Մոհամմադ Ջաֆար Ասադին, մասնավորապես, հայտարարել է, որ շատ հավանական են համարում պատերազմի վերսկսումը, բայց պատրաստ են դրան։
«Միացյալ Նահանգները չի պահպանում ոչ մի պարտավորություն կամ համաձայնություն։ Այսպիսով նա ինքն իրեն շատ դժվար կացության մեջ է դրել։
Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են Միացյալ Նահանգների կողմից ցանկացած նոր արկածախնդրության՝ հիմնված սխալ հաշվարկների վրա»,- Ասադիի խոսքերն է մեջբերել Fars գործակալությունը։