.jpg)
2 ամսում Լիբանանում 2 659 մարդ է զոհվել Իսրայելի հարվածներից, 8 հազարից ավելի վիրավոր կա
Լիբանանում մարտի 2-ից մինչև այսօր Իսրայելի ագրեսիայի հետևանքով 2 659 մարդ է զոհվել, վիրավորները 8 183-ն են։
Տեղեկությունը Լիբանանի առողջապահության նախարարությունն է հայտնել։
Զոհերի ու վիրավորների թիվը շատ արագ է փոխվում, քանի որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի բնակավայրերին, նշել են երկրի առողջապահության նախարարությունից։
Միայն վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 41 մարդ է զոհվել Լիբանանում, 89-ն էլ վիրավորվել է՝ չնայած այն հանգամանքին, որ ապրիլի 17-ին հայտարարվել է կրակի դադարեցման մասին։