.jpg)
Ծայրահեղ աղքատ մարդն օրական ծախսում է 950 դրամ. մենք այսպես չենք կարող թողնել. Լիլիթ Ղարաջյան (Տեսանյութ)
«Հայաստանի Հանրապետությունում ծայրահեղ աղքատ համարվում է այն մարդը, ում ամսական սպառումը չի գերազանցում շուրջ 29 հազար դրամը, այսինքն՝ ծայրահեղ աղքատ մարդն օրական 950 դրամից ավելի չի կարող ծախսել։
2024 թվականի տվյալներով՝ ՀՀ-ում կա շուրջ 18 հազար ծայրահեղ աղքատ համարվող բնակիչ։ Ընտանեկան նպաստները, որոնք տրվում են ծայրահեղ աղքատ ընտանիքներին, 20-30 հազար դրամ են, բայց ընտանիքին է տրվում, ոչ թե անձին, իսկ ծայրահեղ աղքատությունն անձի հաշվարկով է արվում. օրինակ, եթե ընտանիքում կա 3-4 անդամ, այդ ընտանիքին տրվում է 20-30 հազար դրամ նպաստ։
Մենք առաջարկում ենք նպաստը տրամադրել անձի հաշվարկով։ Եթե մոտավորապես 30 հազար դրամ լրացուցիչ նպաստ տրամադրվի անձի հաշվարկով, այդ մարդկանց հանրագումարային նպաստը կլինի սպառողական զամբյուղին մոտ, գոնե ծայրահեղ աղքատության շեմը կհաղթահարեն»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագետ Լիլիթ Ղարաջյանը։
«Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական հիմնադրամի ստեղծումով նախատեսում ենք վիրահատական միջամտությամբ լուծել ծայրահեղ աղքատության խնդիրը, իսկ առհասարակ աղքատության վերացման համար առաջարկում ենք ռազմավարական, երկարաժամկետ ծրագրեր՝ առաջնորդվելով Սամվել Կարապետյանի կարգախոսով՝ Հայաստանում աղքատ մարդ չպետք է լինի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում