.jpg)
02/05/2026 20:19
«Բարսելոնա»-ն « Ռեալ»-ի հետ խաղից առաջ կարող է երեք խաղացողի կորցնել
Իսպանիայի «Բարսելոնա»-ի միանգամից երեք ֆուտբոլիստ հայտնվել է որակազրկման վտանգի տակ՝ Մադրիդի «Ռեալի» դեմ սպասվող Էլ Կլասիկոյից անմիջապես առաջ, հայտնում է armsport.am-ը։
«Ռաֆինյա, Ֆրենկի դե Յոնգ և Մարկ Բեռնալ․ այս ֆուտբոլիստները ստիպված կլինեն բաց թողնել Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի գերսկզբունքային հանդիպումը, եթե այսօր՝ մայիսի 2-ին դեղին քարտ ստանան «Օսասունայի» դեմ կայանալիք խաղում: