Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն
03/05/2026 18:41

Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: