.png)
«Սարդ-մարդը»՝ ԿԸՀ արտահերթ նիստին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր արտահերթ նիստ է գումարել։
Օրակարգում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գրանցման հարցն է, ինչպես նաև վիճակահանությամբ որոշվելու է, թե որ համարներով են դրանք ընդգրկվելու քվեաթերթիկներում։
«Բոլորին դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչները փորձեցին մասնակցել նիստին՝ Մարվելի սուպերհերոսների կերպարներով՝ Սարդ-մարդ, Երկաթե մարդ։

Նիստի սկզբում ԿԸՀ-ում նրանց թույլ չտվեցին մուտք գործել սուպերհերոսների դիմակներով։ «Բանակցություններից» հետո միայն Սարդ-մարդու կերպարով ներկայացած մասնակցին թույլ տվեցին ներս մտնել՝ պայմանով, որ բացի դեմքը։