Հայաստանն առաջնորդելու է մարդ, ով ժամանակին հաջողության է հասել, բայց չի մոռացել իր հայրենիքը. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
04/05/2026 20:46

Հայաստանն առաջնորդելու է մարդ, ով ժամանակին հաջողության է հասել, բայց չի մոռացել իր հայրենիքը. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր Արթիկում էին։ Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց՝ Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում տղամարդկանց զգալի մասը լքել է հայրենիքը՝ այլ երկրում աշխատանք փնտրելու համար։

«Մարդիկ հեռանում են, որովհետև այստեղ աշխատանք չկա։ Բայց ինչու՞ չկա աշխատանք Հայաստանում, և ո՞վ պետք է ստեղծի այդ աշխատատեղերը։ Եկեք նայենք՝ ովքեր են մեզ կառավարում, կարո՞ղ են արդյոք նրանք ստեղծել աշխատատեղեր»,-ասել է Կարապետյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի ներկայիս ղեկավարը, մինչև այդ պաշտոնին հասնելը, ունեցել է ընդամենը 10 աշխատող։

«Նրանցից 8-ին գրեթե ամեն տարի փոխել է, և եթե մարդը չի կարողացել իր փոքր թիմում արդյունավետ աշխատանքային միջավայր ստեղծել, ինչպե՞ս պետք է ապահովի հարյուր հազարավոր մարդկանց զբաղվածությունը։

 Ո՞վ է այն մարդը, ով այսօր պետք է գա Հայաստանն առաջնորդելու։ Այդ մարդը մեզ պես, ձեզ պես մարդ է, ով ժամանակին գնացել է արտագնա աշխատանքի, հաջողությունների է հասել, բայց հիշողությունը տեղն է եղել՝ հիշել է իր հայրենի համայնքը, իր հայրենիքը, ու հաջողության հասնելուց հետո ամեն անգամ աջակցել է իր հայրենիքին»։

 

Հայաստանն առաջնորդելու է մարդ, ով ժամանակին հաջողության է հասել, բայց չի մոռացել իր հայրենիքը. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)