.jpg)
Այս իշխանությունը ոչ մի առնչություն չունի ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ. Թաթոյան
«Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանի գնահատմամբ՝ լավ է, որ Եվրոպական քաղաքական համայնքը հավաքվել է Հայաստանում, հարցեր են քննարկվելու, բայց դա չի նշնակում, թե չպետք է ցույց տալ առկա խնդիրները։
«Պետք է ցույց տանք, թե Հայաստանը որպես պետություն ինչ պետք է ակնկալի Երևանում անցկացվող գագաթնաժողովից։ Այս իշխանությունը ցուցադրում է, թե կապ ունի ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ, իրականում ոչ մի առնչություն չունի»,-Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց Արման Թաթոյանը։