.png)
04/05/2026 22:48
«Երևանում միշտ և ամենուր խցանումներ են, տեղաշարժվելը դարձել է գլխացավանք». «Միասնության թևերը» լուծում է առաջարկում
«Երևանում այլևս պիկ ժամ գոյություն չունի. միշտ և ամենուր խցանումներ են, տեղաշարժվելը դարձել է գլխացավանք»,- նշում է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
Նա ներկայացնում է Երևանի երթևեկության բարելավման՝ «Միասնության թևերի» ծրագիրը, որը նախատեսում է վերգետնյա մետրոպոլիտեն, «Մեծ Երևան» ծրագիրը, լուսացույցների հատուկ համակարգ, որն ուղևորահոսքերի վերլուծության հիման վրա է կառավարվում: