.png)
«Վերադարձրեք քրիստոնյա հայերին». «Արցախը Հայաստան է». արցախցիները բողոքի ցույց են անում
Այս պահին արցախցիները բողոքի ցույց են անում Երևանում՝ Կիևյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ այս պահին մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Արցախցիներն ուշադրություն են հրավիրում Բաքվում հայ գերիների առկայության վրա և պահանջում, որ եվրոպացի ղեկավարները ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա։ Նրանք պաստառներ են պարզել՝ «Ազատություն հայ քրիստոնյա պատանդներին», «Վերադարձրեք քրիստոնյա հայերին» և «Արցախը Հայաստան է» գրություններով։
Բողոքի ցույցին մասնակցում են նաև մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Ապրելու երկիր» կուսակցության և «Միասնության թևեր» նախաձեռնության։