Սամվել Կարապետյանի հորդորով Կանդազը դադարեցրել է հացադուլը
04/05/2026 16:40

Սամվել Կարապետյանի հորդորով Կանդազը դադարեցրել է հացադուլը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը՝ լեգենդար հետախույզ Կանդազը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հորդորով դադարեցրել է հացադուլը։ Այս մասին Aysor.am-ին հայտնեց նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը:

«Բազմաթիվ խորհրդակցություններից, հորդորներից հետո որոշեց դադարեցնել հացադուլը, քանի որ առողջությանն անդառնալի վնաս էր պատճառելու»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ նա ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, հարուցված վարույթն առնչվում է ընտրակաշառքին։  

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակել, որտեղ, ենթադրաբար, լսվում էր Արթուր Ավանեսյանի ձայնը: