.jpg)
04/05/2026 20:14
Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում գրառում է արել Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում հանդիպումից հետո։
«Լավ հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար։ Սա Ուկրաինայի նախագահի առաջին այցն է Հայաստան՝ վերջին 24 տարվա ընթացքում։ Կարևոր է, որ մենք վերսկսում ենք ակտիվ երկխոսությունը մեր երկրների միջև»,- գրել է Զելենսկին։
