Մակրոնը Փաշինյանին ու Խաչատուրյանին «Պատվո լեգեոնի Մեծ խաչ» շքանշանով է պարգևատրել
04/05/2026 22:18

Մակրոնը Փաշինյանին ու Խաչատուրյանին «Պատվո լեգեոնի Մեծ խաչ» շքանշանով է պարգևատրել

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարգևները նրանց պետական ընթրիքի ընթացքում հանձնել է Էմանուել Մակրոնը։

Ավելի վաղ էլ հայտնի դարձավ, որ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Էմանուել Մակրոնին «Փառքի» շքանշան է հանձնվել։

 

Մակրոնը Փաշինյանին ու Խաչատուրյանին «Պատվո լեգեոնի Մեծ խաչ» շքանշանով է պարգևատրել