Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում. նա պետք է Հայաստան գար
04/05/2026 10:36

Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում. նա պետք է Հայաստան գար

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում։

«Անադոլու»-ն հաղորդում է, որ Պեդրո Սանչեսը Մադրիդից ուղևորվելիս է եղել Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, սակայն տեխնիկական անսարքության պատճառով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անկարայում։

Նշվում է, որ Սանչեսը, ենթադրաբար, գիշերը կանցկացնի Անկարայում և վաղ առավոտյան կշարունակի ուղևորվել դեպի Երևան։