.png)
05/05/2026 18:28
Նորագյուղը՝ «հանրության գերակա շահ». Քաղաքապետարանից ասում են՝ բնակիչների գույքը գնահատելու են
Երևանի Նորագյուղ թաղամասի տարածքը «հանրային գերակա շահ» են ճանաչել։ Տեղեկությունը քաղաքապետարանից են հայտնում։
Հաղորդագրությունում նշել են.
«Երևանի Նորագյուղ թաղամասը կվերակառուցվի: ՀՀ կառավարության ապրիլի 23-ի ընդունված 567 որոշմամբ տարածքը ճանաչվել է հանրության գերակա շահ:
Դրա հիման վրա կմեկնարկեն և կիրագործվեն տարածքում առկա գույքի գնահատման և փոխհատուցում տրամադրելու գործընթացները»: