Պապիկյանը Լեհաստանում է, այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան
05/05/2026 16:30

Պապիկյանը Լեհաստանում է, այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան, հանդիպել հաստատության ղեկավար կազմի հետ:

Նախարարին ներկայացվել են կրթական հաստատության կառուցվածքը, կրթության կազմակերպման գործընթացը, ուսումնական ծրագրերը:

Նախարար Պապիկյանը հանդիպել է նաև համալսարանում ուսումնառություն անցնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների հետ:

Պապիկյանը Լեհաստանում է, այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան