Սատարում ենք ՀՀ ԶՈւ-ին և հիբրիդային միջամտությունների դեմ պայքարին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն (Տեսանյութ)
05/05/2026 12:43

Սատարում ենք ՀՀ ԶՈւ-ին և հիբրիդային միջամտությունների դեմ պայքարին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն (Տեսանյութ)

Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում մենք սատարում ենք Հայաստանի Զինուժին, բայց ՀՀ-ն նաև պետք է դիմակայի հիբրիդային միջամտություններին, ինֆորմացիոն դաշտի մանիպուլյացիաներին․ այս մասին հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի համար համատեղ հայտարարությունների ժամանակ:

«Եվրոպական մեր գործընկերությունը Ձեզ նպաստելու է գումարով՝ այդ հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում։ Մի բան բացարձակապես հստակ է՝ մեկ լեգիտիմ իշխանության աղբյուրն այս երկրում  հայ ժողովրդի կամքն է»,- նշեց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:    

Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոսեց նաև ՀՀ-ԵՄ չորրորդ գերակայության մասին, որը տնտեսական աջակցության և սոցիալական դիմակայունության մասին է: Նրա խոսքով՝ 2 տարի առաջ մեկնարկել է ԵՄ-ի «Դիմակայունության և աճի» պլանը՝ 270 միլիոն եվրո արժողությամբ:

«Ակնկալում ենք, որ այս պլանը ևս 2,5 միլիարդ եվրո կմղի ներդրումների աճին: Ներդրումներ ենք արել նաև ականազերծման գործում, որը անվտանգային խնդիր է: Աջակցություն ենք տրամադրում նաև բնակապահովմանը՝ ղարաբաղից տեղահանվածների համար»,- մանրամասնեց նա:

Սատարում ենք ՀՀ ԶՈւ-ին և հիբրիդային միջամտությունների դեմ պայքարին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն (Տեսանյութ)