.jpg)
05/05/2026 12:53
Մակրոնն այցելել է Մատենադարան, գրառում է կատարել հյուրերի հուշամատյանում
Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:
Նրան ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Պաշտոնյաները շրջել են Մատենադարանում, ծանոթացել հիմնական ցուցադրությանը: Ֆրանսիայի նախագահը գրառում է կատարել «Մատենադարանի» հյուրերի հուշամատյանում: