Մակրոնը կանգնեց ՀՀ-ի կողքին, կարող ենք ասել՝ «Հյուսիս-հարավ» սուպերնախագիծը «միս ու արյուն» է ստանում. Փաշինյան (Տեսանյութ)
05/05/2026 15:20

Մակրոնը կանգնեց ՀՀ-ի կողքին, կարող ենք ասել՝ «Հյուսիս-հարավ» սուպերնախագիծը «միս ու արյուն» է ստանում. Փաշինյան (Տեսանյութ)

Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնեցին Հայաստանի կողքին, և մենք այսօր կարող ենք ասել, որ «Հյուսիս-հարավ» սուպերնախագիծն արդեն «միս ու արյուն» է ստանում, այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ՀՀ- Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հռչակագիրը ստորագրելուց հետո:

Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ հայկական կողմն արդեն պատկերացնում է, թե ինչ քայլերով ենք այդ ճանապարհն ամբողջությամբ շահագործման հանձնելու։

«Եթե մենք, առանց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համաձայնագիր և փաստաթուղթ ունենալու, առանց ռազմավարական գործընկերության, այսքան արել ենք, ես պատկերացնում եմ՝ ռազմավարական գործընկերություն հաստատելուց հետո դեռ ինչ հաջողություններ ու նվաճումներ են մեզ սպասվում»,- ընդգծեց Փաշինյանը:

Մակրոնը կանգնեց ՀՀ-ի կողքին, կարող ենք ասել՝ «Հյուսիս-հարավ» սուպերնախագիծը «միս ու արյուն» է ստանում. Փաշինյան (Տեսանյութ)