Հայաստան–Ֆրանսիա․ ստորագրվել է ռազմական տեխնոլոգիաների համագործակցության հուշագիր
05/05/2026 15:18

Հայաստան–Ֆրանսիա․ ստորագրվել է ռազմական տեխնոլոգիաների համագործակցության հուշագիր

Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության միջև ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման և նորարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց։

Հուշագիրը ստորագրեցին ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը և Ֆրանսիայի Զինված ուժերի և վետերանների հարցերով լիոզոր նախարարը։

Երևանում ստորագրվեց նաև Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

Հայաստան–Ֆրանսիա․ ստորագրվել է ռազմական տեխնոլոգիաների համագործակցության հուշագիր